-
17.02.2016|
21:52
Թուրքիան Սիրիայի հետ սահմանին 15- հազարանոց զորք է տեղակայել՝ հաղորդում է Ermenihaber-ը` վկայակոչելով Sondakika կայքը:
-
17.02.2016|
14:49
Ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպի նոր հրթիռակոծման հետևանքով ավերվել են շենքեր, եղել են մարդկային զոհեր:
-
17.02.2016|
09:07
Սիրիայում ցամաքային օպերացիա անցկացնելու որոշում չի ընդունվել, այդ մարտավարությունը կոալիցիայի հետ լրջորեն չի քննարկվել, մի շարք երկրներ դեմ են նման գործողություններին՝ գրում է Reuters-ը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուին:
-
17.02.2016|
08:55
ՆԱՏՕ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացին՝ Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
-
16.02.2016|
14:33
Իրանը մտադիր է Ռուսաստանից 8 մլրդ դոլարի զենք գնել՝ գրում է «Կոմերսանտը»: Թեհրանն արդեն Մոսկվային է հանձնել տեխնիկայի և սպառազինությունների ցուցակը՝ օդանավեր, ուղղաթիռներ, հրթիռային համալիրներ, նավեր և սուզանավեր։
-
16.02.2016|
14:27
Թուրքական ռազմական ավիացիան երկուշաբթի 22 անգամ խախտել է հունական օդային տարածքը, 2 դեպքում էլ տեղի են ունեցել «վիրտուալ օդային մարտեր»:
-
16.02.2016|
14:21
Թուրքական օդուժը Սաուդյան Արաբիայի հետ համատեղ հակաօդային պաշտպանության զորավարժություններ է սկսել Կենտրոնական Թուրքիայում՝ Կոնիա նահանգում:
-
15.02.2016|
16:46
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ասել է Սիրիայի իրադարձությունների մասին. «Մենք պլաններ չունենք, այդ մասին ասել են թե նախագահն ու թե իմ գործընկերները, ես մեկ անգամ ևս կրկնում եմ, Սիրիայում անվերջ ներկայություն ունենալու։
-
15.02.2016|
16:43
Ֆրանսիան կոչ է արել Թուրքիային անմիջապես դադարեցնել Սիրիայում քրդական զինուժի ռմբակոծումը՝ հայտնում է France 24-ը:
-
15.02.2016|
16:40
Սիրիայի հակամարտության լուծման համար «բավական է ընդամենը մեկ հեռախոսազանգը»՝ BBC News-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը. «Աշխարհում մի մարդ կա, որը կարող է Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնել՝ մեկ հեռախոսազանգով: Դա Պուտինն է»: